Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

21 մար 2018 19:45

Հինգ սխալ հարաբերություններում, որոնցից նույնիսկ ամենախելացի կանայք ապահովագրված չեն

 
Դուք չեք վստահում ձեր առաջին տպավորությանը
Ամենաառաջին պահը, երբ դուք հանդիպում եք մարդուն, Ձեզ փոխանցում է շատ ճիշտ տպավորություններ այդ մարդու մասին, քանի որ դուք դեռ նրա հետ զգացմունքային կապ չունեք ու առավելագույնս անաչառ եք։ Եթե նա միանգամից ձեզ վրա թողել է անհուսալի կնամոլի տպավորություն, ավելի լավ է նրանից հեռու մնաք, քանի դեռ նրա դոնժուանյան հմայքները ձեզ վրա չեն ազդել ու չեն մթագնել սթափ դատողությունը։
Դուք բավականաչափ կենտրոնացած չեք ինքներդ ձեզ վրա
Այս մասին շատ են խոսում, բայց դա իրոք ճշմարտություն է՝ դուք նախ պետք է ինքներդ ձեզ սիրեք, հետո նոր սիրեք մեկ ուրիշին, որպեսզի այդ ուրիշն էլ ձեզ սիրի ու հարգի։ Երբ դուք գիտեք ձեր գինը, դուք չպետք է ձեր ժամանակը, էներգիան ու զգացմունքները վատնեք մի մարդու վրա, որը չի գնահատում դա ու փոխադարձությամբ չի պատասխանում։
Դուք չեք ուզում հավատալ, որ ոչ բոլոր ժամադրություններն են ավարտվում հարաբերություններով
Եթե դուք յուրաքանչյուր նոր տղայից ակնկալում եք, որ նա կլինի ձեր միակը, դուք միանգամից ձեզ նախապատրաստում եք անխուսափելի հիասթափության։ Ավելի լավ է դրան վերաբերվեք որպես նոր մարդու հետ ծանոթանալու ու նոր փորձ ստանալու հնարավորություն, որի հիման վրա դուք ավելի լավ կհասկանաք, թե ով է ձեզ պետք կյանքում։
Դուք վախենում եք տղամարդուն միանգամից լուրջ հարցեր տալ
Իհարկե, առաջին ժամադրությունը պետք է թեթեւ ու անհոգ լինի, բայց արդեն 2-3 ժամանադրության ընթացքում դուք պետք է պարզաբանեք ձեզ համար կարեւոր հարցերը։ Եթե նա ասում է, որ հենց նոր է ամուսնալուծվել, կամ էլ դեռ պատրաստ չէ երեխաներ ունենալ, իսկ ձեր նպատակը ամուսինն ու ընտանիքն են, ապա դուք կարող եք նրանից իմանալ, թե ինչ հարաբերություններ է նա փնտրում։ Անկեղծ եղեք ձեր ցանկությունների հարցում, որպեսզի ժամանակ չվատնեք ու հետո ինքներդ ձեզ դրա համար չփնովեք։
Դուք շարունակում եք հարաբերությունները, որոնք ոչ մի տեղ չեն տանում ու այդպես եք վարվում մշտապես
Այդ մշտական հաղորդագրությունները՝ երեկոյան հանդիպելու առաջարկով, չնայած դուք երբեք նորմալ հարաբերություններ չեք էլ ունեցել։ Խնդիրն այն է, որ այդպիսի հարաբերությունները ձեզ շեղում են իսկական հարաբերություններ որոնելուց։ Եթե ձեզ այլ մակարդակ է պետք՝ ավելի ցածր մակարդակին չի համաձայնեք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր