Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 մար 2018 16:20

Ինչպե՞ս հասկանալ, որ նա միայն սեքս է ակնկալում

 
Նրան ավելի շատ հետաքրքրում է սեքսը, քան դուք
Սեքսի ժամանակ յուրաքանչյուրն ուզում է հաճույքի իր բաժինը ստանալ։ Բայց երբ նա ինչ-որ բան է անում՝ անտեսելով ձեր հարմարավետությունը կամ հաճույքը, ուրեմն նրա համար գոյություն չունի «դու» հասկացություն, կա միայն «ես»։ Եթե նա սեքսի ժամանակ շատ արագ է շարժվում, եւ դուք խնդրում եք դանդաղ տեմպով շարունակել, բայց նա չի անում դա։
Նա չի ձգտում ձեզ օրգազմի հասցնել
Նա շատ քիչ ուշադրություն է դարձնում ձեր հաճույքին, ինչպես նաեւ ձեր զգայական էրոգեն գոտիներին։ Նա կոպիտ է եւ չի հարցնում, թե ինչ եք դուք ուզում։ Նա նաեւ չի հարցնում, թե ինչն է ձեզ դուր գալիս։ Հենց որ նա ձեր ներսում է հայտնվում, ամեն ինչ անում է միայնակ հաճույքի գագաթնակետին հասնելու համար։
Նա հույսը ձեր վրա է դնում հակաբեղմնավորիչների հարցում
Նա ուզում է, որ դուք ինքներդ այդ մասին մտածեք։ Նա ենթադրում է, որ դուք հակաբեղմնավորիչ հաբեր եք ընդունում կամ այլ կերպ եք պաշտպանվում անցանկալի հղիությունից, որպեսզի նա պահպանակ հագնելու կարիք չունենա։
Եթե նա սիրով է զբաղվում ձեզ հետ, նա կբարձրացնի պահպանակների անհրաժեշտության հարցը, քանի որ մտածում է ձեր առողջության մասին։ Իսկ եթե պարզապես սեքս է ուզում, դա նրա մտքով էլ չի անցնում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր