Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

22 մար 2018 11:40

Պատահար գերեզմանատան մոտ․ երիտասարդը մեքենայով շրջվել է, վնասել շիրմաքարը․ վիճակը ծանր է

Պատահար գերեզմանատան մոտ․ երիտասարդը մեքենայով շրջվել է, վնասել շիրմաքարը․ վիճակը ծանր էՄարտի 21-ին՝ ժամը 23:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda Fit» մակնիշի 35 GD 618 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև՝ շրջվել և հայտնվելով գերեզմանատանը՝ վնասել շիրմաքարը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր