Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

23 հոկ 2025 11:50

Ապարանում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, վարորդը հոսպիտալացվել է

Ապարանում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, վարորդը հոսպիտալացվել էՀոկտեմբերի 23-ին, ժամը 08։07-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր