Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 մար 2018 16:35

Մեծահարուստի տղա լիներ՝ պարզել էին. Հրազդան գետից մահացած դուրս բերված երիտասարդի հարազատները դժգոհ են գործի քննությունից

Մեծահարուստի տղա լիներ՝ պարզել էին. Հրազդան գետից մահացած դուրս բերված երիտասարդի հարազատները դժգոհ են գործի քննությունից
1in.am  գրում է.
Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի հարազատները դժգոհ են գործի քննությունից։ Վարդանի քույրը՝ Մերի Մնացականյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իր մայրը և եղբայրը նույնպես հարցաքննվել են, բայց ոչ մի տեղաշարժ, լուրջ արդյունք չկա։ «Սպասում ենք դատաբժշկական եզրակացության արդյունքներին։ 40-45 օրվա ընթացքում դրանք կլինեն ու կիմանանք՝ եղբայրս մինչև երբ է ողջ եղել, մահը երբ ու ինչի հիման վրա է վրա հասել։ Բայց մայրս իր հարցաքննության ժամանակ պնդել էր, որ բոլոր կամերաների ձայնագրությունները հանեն։ Բացեն աշխատանքի վայրի կամերաները, տեսնեն վերջին անգամ ինչ է արել, ում հետ է խոսել, ուր է գնացել»,- ասաց Մերին՝ հավելելով, որ գործում ներգրավված չէ ոչ մի տեսախցիկի ձայնագրություն, ինչն ակնհայտ միտում է։ «Եթե մի մեծահարուստի տղա լիներ եղբորս տեղը, վայրկենական բոլոր հնարավոր-անհնար տեղերից կամերաները կհանեին, ձայնագրությունները կվերծանեին ու կպարզեին՝ ուր է գնացել, ինչ է եղել, զանգերը կհանեին, կվերծանեին։ Իսկ մեր դեպքում ոչ մի տեղաշարժ»,- ասաց Մերին։
Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանը, որպես անհետ կորած, փնտրվում էր դեռևս հունվարի 30-ից։ Միայն 23 օր անց Հրազդան գետից դուրս բերվեց նրա դին։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանը ոչ մի պարագայում ինքնասպան չէր լինի։ Հարազատները համոզված են, որ նրան սպանել են։
Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր