Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 մար 2018 20:50

Այն, ինչ անում է այս ըմպելիքի մեկ բաժակը լյարդի համար, կարելի է իսկական հրաշք անվանել

 Այն, ինչ անում է այս ըմպելիքի մեկ բաժակը լյարդի համար, կարելի է իսկական հրաշք անվանել
Եթե լյարդը ծանրաբեռնված է կամ վատ է աշխատում, մենք դա անմիջապես զգում ենք։ Ընդհանուր թուլություն, եռանդի պակաս, գլխապտույտ, սրտխառնոց, ցավ աջ կողատակին․ այս ամենը նշանն է այն բանի, որ լյարդի վիճակը լավ չէ։
Լյարդի մաքրումը տնային պայմաններում հնարավոր է շնորհիվ անանուխակիտրոնային ըմպելիքի։ Սա միանգամայն անվտանգ միջոց է, որն անմիջապես շտկում է օրգանիզմի վիճակը՝ օգնելով լյարդից հեռացնել թունավոր նյութերը։ Բացի դրանից՝ ըմպելիքն օժտված է նուրբ բույրով և առույգացնող համով։
Անանուխի ըմպելիք
Բաղադրամասերը
Մեկ բուռ անանուխի թարմ տերևներ
1 կիտրոնի հյութ
1 նարնջի հյութ
1 լ ջուր
3 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Մետաղյա խոր ամանի մեջ ջուր լցրեք և տաքացրեք։ Անանուխի լվացված տերևները ավելացրեք ջրին, եփեք մարմանդ կրակին 5 րոպե։ Ջուրը կրակից վերցրեք ու թողեք հասնի սենյակային ջերմաստիճանի։ Ջրին կիտրոնահյութ, նարնջահյութ և մեղր ավելացրեք, այդ ամենը հանգամանորեն խառնեք։ Զտեք խառնուրդը մաղիչով։ Դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար։
Այս համեղ ըմպելիքն օգնում է ցանկացած թունավորման դեպքում, բարենպաստ է անդրադառնում ստամոքսաաղիքային համակարգի վրա, հիանալի կերպով հագեցնում ծարավը ամառվա տապին։
Բավական է օրական ընդունել 1 բաժակ անանուխի ըմպելիք՝ լյարդում զտման գործընթացներն սկսելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր