Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

06 մար 2024 21:28

Ինչպես կարելի է ազատվել հազից բնական միջոցների օգնությամբ

Ինչպես ազատվել հազից բնական միջոցների օգնությամբՇնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: 
Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները:

Էվկալիպտ, սոխ, կիտրոն: 
Էվկալիպտի տերևները դրական ազդեցություն են ունենում շնչուղիների վրա: Դրանք նաև հականեխիչ, խորխաբեր հատկություն ունեն: 

Սոխը ևս օգտագործվում է մրսածության դեպքում, քանի որ հակաբակտերիալ և վարակազերծող հատկություն ունի:

Բաղադրիչներ
միջին չափի 4 սոխ
էվկալիպտի 20 տերև
4 բաժակ ջուր՝ 1 լիտր
երկու կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք սոխը, էվկալիպտի տերևների հետ լցրեք տարայի մեջ:
Ավելացրեք ջուրը, եռացրեք 20 րոպե:
Քամեք թուրմը, ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր՚
Երբ խառնուրդը սենյակային ջերմաստիճանի հասնի, ավելացրեք երկու կիտրոնի հյութը:
Դրեք սառը տեղում: Օրվա ընթացքում ընդունեք 3 ճաշի գդալ:

Կտավատի սերմեր:
Չոր հազի դեպքում կօգնի կտավատի սերմերով պատրաստված միջոցը: Այն մաքրում է օրգանիզմը, ամրացնում իմունային համակարգն ու մաքրում շնչուղիները:

Բաղադրիչներ
3 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 30 գրամ
1 բաժակ ջուր՝ 250 մլ
մեկ կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը
Եռացրեք ջուրը, ավելացրեք կտավատի սերմերը:
Թողեք եռա, մինչև խիտ զանգված ստացվի:
Ավելացրեք կիտրոնի հյութն ու մեղրը:

Օգտագործման եղանակը
Օրվա ընթացքում օգտագործեք 1 ճաշի գդալ, մինչև հազն անցնի:
Խորհուրդ չի տրվում տալ մինչև 5 տարեկան երեխաներին:

Խոտաբույսերի խառնուրդ.
 Բաղադրիչներ
4 բաժակ ջուր՝ 1 լիտր
1 ճաշի գդալ երիցուկ՝ 10 գրամ
2 թեյի գդալ մեխակ՝ 10 գրամ
1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
մեկ կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք:
Ավելացրեք երիցուկը, 3 րոպե եռացնելուց հետո ավելացրեք մեխակը:
Եռացրեք ևս 5 րոպե: Ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
Խառնուրդը դրեք սառնարանում: Հաջորդը օրը հանեք սառնարանից, թողեք մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Խմեք օրվա ընթացքում 3 անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր