Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

23 մար 2018 10:30

Պոմիդորով ձվածեղ՝ Չառլզին. Ուշագրավ պատմություն. «Իրատես»

 Պոմիդորով ձվածեղ՝ Չառլզին. Ուշագրավ պատմություն. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նոր սահմանադրությամբ ղարաբաղյան բանակցություններին մասնակցելու լիազորություն ունի երկրի ապագա վարչապետը, սակայն ՀՀԿ-ում ոմանք կարծում են, որ ճիշտ կլինի նրա հետ նաեւ լինի ապագա նախագահը:
«Արմեն Սարգսյանը դիվանագիտական հմտություններ ունի եւ լավ կապեր: Սա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ այդ գործընթացների վրա»,- փաստեց մեր աղբյուրը եւ հիշեց արքայազն Չառլզի հետ նրա մտերմությունից մի հետաքրքիր դրվագ:
Երբ Արմեն Սարգսյանը արքայազն Չառլզին Հայաստան էր հրավիրել, առավոտյան խոհարարները նրան հարցնում են` ի՞նչ ճաշացանկ պետք է կազմել` անգլիակա՞ն, թե՞ հայկական, Արմեն Սարգսյանն ասում է, որ պոմիդորով ձվածեղ բերեն:
Չառլզին որպես նախաճաշ պոմիդորով ձվածեղ են մատուցում, որից հետո նա Արմեն Սարգսյանին ասում է` քանի օր էլ ինքը մնա Հայաստանում, իրեն այդպիսի նախաճաշ թող մատուցեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր