Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 մար 2018 11:00

«Փող հաշվելու միակ եւ լավագույն տեղը սեփական գրպանն է». «Առավոտ»

«Փող հաշվելու միակ եւ լավագույն տեղը սեփական գրպանն է». «Առավոտ»«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք է գնում պետական պաշտոնյաների եւ նրանց մերձավորների մասին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտվում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, եւ շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լուման պետք է լինեն հասարակության եւ մեր՝ լրագրողներիս, ուշադրության կենտրոնում:
…Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտբոլից, եւ դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայթակղությունը նրան հարց տալու:
Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել… նրա փողերից եւ բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մասին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): ֆուտբոլիստի պատասխանն էլ թեեւ մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավականին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»:
Փող հաշվելու միակ եւ լավագույն տեղը սեփական գրպանն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր