«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը          Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում       Հաստատվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին 30 համարները    

24 մար 2018 18:05

Լոռու մարզում երեք եղբայրներով աղջիկ են առևանգել

Lոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել աղջիկ առևանգելու վերաբերյալ հերթակա քրեական գործը: Գործով ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվել 4 անձ, որոնցից երեքը հարազատ եղբայրներ են:
Համաձայն մեղադրական եզրակացության` Ռոմիկ Ն-ն Մ.Ա-ին ամուսնության նպատակով առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով եղբայրների և ընկերոջ հետ, 2018 թվականի հունվարի 9-ին աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենա՝ բացահայտ առևանգելով նրան:
Տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձին առևանգելը): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր