Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 հուն 2019 10:43

Երեւանում «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10 -ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ`  «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10 -ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության:
 
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երեխան բռնության է ենթարկվել 2000թ.  ծնված տղայի կողմից` մի քանի անգամ` կրթահամալիրի ննջարանում:
 
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է դատարան:

Քիչ անց Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարկվել է դատարան: Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ պարզվել էր, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան` 16-ամյա Տ-ն 2018-ի հունվար ամսին կրթահամալիրում, նույն կրթահամալիրի սան՝ 14-ամյա Հ-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Փաստի առթիվ 2018թ. հունվարի 14-ին ՀՀ քր. օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը սույն թվականի մայիսի 31-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր