Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության          Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման ժետոններից       «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը    

24 մար 2018 17:50

Վարսակի դիետա. 7 օրում նիհարեք 5 կգ

 Վարսակի դիետա. 7 օրում նիհարեք 5 կգ
Վարսակի դիետան ոչ միայն այրում է ավելորդ կիլոգրամները, այլև օրգանիզմը մաքրում է շլակներից, ծանր մետաղներից և տոքսիններից: Վարսակի փաթիլների 100գ-ն պարունակում է 3 գ լուծվող բջջանյութ, որի շնորհիվ էլ հասնում ենք մեր նպատակին: Բացի բջջանյութից, վարսակը պարունակում է նաև 11 գ բուսական սպիտակուցներ, այնպես որ, այս դիետայի ընթացքում մկանները չեն տուժի:
Վարսակի համն այնքան էլ գայթակղիչ չէ, այդ իսկ պատճառով շուտ է հոգնեցնում: Պետք է սննդակարգ ներառել նաև այլ մթերքներ, որոնք չեն դանդաղեցնի նիհարելու գործընթացը: Լավագույն տարբերակը 1%-անոց կեֆիրն է:
Վարսակի դիետան տևում է 7 օր, ուստի այդ օրերին պետք է զերծ մնաք ձեր սիրելի ուտելիքներից:
Ինչպե՞ս պատրաստել վարսակի շիլան
4ճ/գ վարսակի փաթիլների վրա լցրեք կես բաժակ եռացրած ջուր և թողեք թրմվի 3-5 րոպե: Կարագ, աղ, շաքար, համեմունքներ կամ կաթ ավելացնելն արգելվում է:
Ի՞նչ է պետք խմել
Այս դիետայի ընթացքում կարող եք խմել 1%-անոց կեֆիր կամ կանաչ ու դեղաբույսերից պատրաստված թեյ, ջուրը կարող եք խմել նաև կիտրոնով: Սև թեյը, սուրճը, կաթը և այլ ըմպելիքներն արգելված են:
Վարսակի դիետայի մոտավոր մենյուն
Օրական 5 անգամ վարսակ կերեք: Որպեսզի դրա համը չձանձրացնի ձեզ, ամեն անգամ կարող եք վարսակին թեյ, կեֆիր կամ մի փոքր մրգեր ավելացնել:
Նախաճաշ: 1 բաժին վարսակ, թեյ
2-րդ նախաճաշ: 1 բաժին վարսակ, 1 միրգ և մի բուռ հատապտուղներ
Ճաշ: 1 բաժին վարսակ, 1 բաժակ կեֆիր
Օրվա կեսին: 1 բաժին վարսակ, 1 բաժակ կեֆիր
Ընթրիք: 1 բաժին վարսակ, 1 միրգ կամ մեկ բուռ հատապտուղներ
Ընթացքում պետք է շատ ջուր, կեֆիր կամ թեյ խմել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր