Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ    

27 մար 2018 14:40

Ավտոլվացման կետի աշխատակիցը հաճախորդի մեքենայից հափշտակել է բանկային քարտը

Ավտոլվացման կետի  աշխատակիցը հաճախորդի մեքենայից հափշտակել է բանկային քարտը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։  Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 7-ին՝ քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու, որի ժամանակ ավտոմեքենայի միջից հափշտակվել է կանխիկ գումար, բանկային քարտ և վերջինիս կցված հեռախոսային համարի քարտը: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն ավտոլվացման կետի աշխատակիցն է՝ ծնված 1995թ.: Բացի այդ, իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 22-ամյա երիտասարդը, գողացված բանկային քարտի տվյալները օգտագործելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ այլ քաղաքացու քարտային հաշվից կատարել է փոխանցումներ իր խաղային հաշիվներին՝ հափշտակելով զգալի չափի գումար։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր