Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

30 մայիս 2026 17:14

Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին

Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեինԻրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նախազգուշացրել է միջազգային կազմակերպություններին, որ անհրաժեշտ է վերջ դնել, ինչպես ինքն է ձևակերպել, Իսրայելի անպատժելիությանը։

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ նա հայտարարել է, որ հակամարտությունների գոտիներում սեռական բռնության գործերով ՄԱԿ-ի սև ցուցակում իր կառույցների ներառման համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ Իսրայելը «պատժում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ըստ նրա՝ սա վկայում է միջազգային ինստիտուտների վրա ճնշում գործադրելու միջոցով պատասխանատվությունից խուսափելու մասին։

Ղարիբաբադին նաև ընդգծել է, որ Գազայում և Լիբանանում հրադադարը չի հանգեցրել բռնության դադարեցման, և Իսրայելին մեղադրել է հարձակումները շարունակելու, ինքնիշխանության խախտումների ու բնակչության բռնի տեղահանման մեջ։

Նա հավելել է, որ հակամարտության պայմաններում սեռական բռնության դեպքերը, քաղաքացիական բնակչության թիրախավորումն ու զինադադարի խախտումները պետք է քննվեն ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակում։

Նրա խոսքով՝ «Իսրայելի անպատժելիությանը պետք է վերջ տրվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր