Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

28 մար 2018 10:45

Մինչև 2017-ի հուլիսի 1-ը ապօրինի միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը. «Ժողովուրդ»

Մինչև 2017-ի հուլիսի 1-ը ապօրինի միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտոնյաները մինչև այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` քրեականացվեց ապօրինի հարստացումը: Ու հիմա պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ապօրինի են հարստացել, թե՞ ոչ:
Միայն թե նշենք նաև` քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին: Ասել է, թե մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր