14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել         14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է      13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին    

23 հուն 2018 10:53

«Ժողովուրդ».Սերժ Սարգսյանի օրոք այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց. առաջին քրեական գործը՝ թավշյա հեղափոխությունից հետո

«Ժողովուրդ».Սերժ Սարգսյանի օրոք այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ  քրեական գործ չհարուցվեց. առաջին քրեական գործը՝ թավշյա հեղափոխությունից հետո«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: ՈՒ տեւական ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քրեական օրենսգրքում արված այդ փոփոխությունները հատկապես միջազգային հարթակներում ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղղությամբ քաղաքական կամքի մասին ապացույց: Միայն թե, հակառակ այդ հայտարարություններին, Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ այդ հոդվածով քրեական գործ չհարուցեց: Փոխարենը ապօրինի հարստացման համար առաջին քրեական գործը հարուցվեց թավշյա հեղափոխությունից հետո, եւ հարուցվեց հենց Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկի՝ Վաչագան Ղազարյանի դեմ: Վերջինս, հիշեցնենք, ՊՊԾ պետի նախկին առաջին տեղակալն էր: Նա մշտապես եւ ամենուր Սերժ Սարգսյանին ուղեկցել է դեռ նրա՝ պաշտպանության նախարար աշխատած տարիներից: Եւ ահա երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ: Ըստ ՔԿ-ի` Ղազարյանի կինը հանդիսանում է նաեւ «Յանս» ակումբի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատերը, բայց այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Վ.Ղազարյանը օրենքով սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նաեւ խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի տանը, որտեղից բավական մեծ գումար էր հայտնաբերվել` 35 մլն դրամ, ավելի քան 1 մլն դոլար, 230.500 եվրո, թանկարժեք ժամացույցներ ու մեքենաներ: Բայց խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափի միջոցների ու թանկարժեք իրերի վերաբերյալ Ղազարյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում բացակայել են նշումներ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր