Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն    

28 մար 2018 20:30

Ինչպես ընտրել կատարյալ նստող կիսաշրջազգեստ` կազմվածքի տեսակից ելնելով

#1 Բանան
Այս տեսակ կազմվածքի պարագայում մարմինը կրծքից կոնքեր գրեթե նույն կերպ է իջնում, ծալքավորումներ և գոգավորություններ չկան: Այս պարագայում հարկավոր է փորձել ինչ-որ ծալքավորումներ հաղորդել, որպեսզի կազմվածքն արտահայտիչ դառնա: Խորհուրդ է տրվում ընտրել զանգականման մինի կիսաշրջազգեստ

#2 Խնձոր
Այս պարագայում մարմնի ամենալայն հատվածը կրծքավանդակի շրջանն է: Որպեսզի այն բալանսի բերել նեղ կոնքերի հետ, հարկավոր է ընտրել իրանն ընդգծող և ներքևում լայնացող, ուռած կիսաշրջազգեստ:

#3 Տանձ
Այս կազմվածքի դեպքում մարմնի ամենալայն հատվածը կոնքերն են: Որպեսզի դրանք բալանսի բերեք նեղ ուսերի հետ, ընտրեք բարձր իրանով մատիտ-կիսաշրջազգեստ: Այն ուշադրություն կգրավի ձեր բարակ իրանի վրա, այլ ոչ լայն կոնքերի:

#4 Ավազե ժամացույց
Շնորհավորում ենք, դուք ունեք կատարյալ սեքսուալ կազմվածք, որի մասին երազում են միլիոնները: Եվ իհարկե, հանցագործություն կլինի այդ գեղեցկությունը չընդգծելը: Ընտրությունը կանգնեցրեք ծունկը ծածկող մատիտ-կիսաշրջազգեստների վրա և վայելեք տղամարդկանց հիացական և կանանց՝ նախանձով լի հայացքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր