Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

17 հուն 2026 10:05

Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»

Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները, և իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել:
 
Մեր զրուցակցի խոսքով` պետն աշխատակիցներին սպառնացել է, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմությանն են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են: Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են, ասելով` ի՞նչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր