Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 մար 2018 21:20

Ինչպես են Կենդանակերպի նշաններն արտահայտում իրենց զայրույթը

 
Խոյ. նյարդայնացնում է
Խոյերը հակված են դուրս թափել ամբողջ զայրույթը՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչպես դա կազդի շրջապատի վրա: Այդ պատճառով ուշադիր եւ զգոն եղեք: Խոյերի զայրույթն արագորեն բռնկվում է եւ նույնքան արագ հանգչում, եթե դրա պատճառ դարձած մարդն անտեսում է այն:  Խոյերն արագորեն հանգստանում են՝ խորապես ափսոսալով իրենց պահվածքի համար: Բայց դա չի խանգարում որոշ ժամանակ անց նույն բանն անել:
Ցուլ. կուտակում է զայրույթը, իսկ հետո պայթում
Երբ Ցուլերը սկսում են զայրանալ, սկզբում թեթեւակի ակնարկներ են անում՝ պահպանելով հանգստությունն ու հանդարտությունը: Բայց հետո հրաբխի նման ժայթքում են՝ կործանելով իրենց ճանապարհին ամեն ինչ: Ցուլերը հեշտությամբ են ափերից դուրս գալիս, այդ ժամանակ նրանք սկսում են տարբեր իրեր նետել իրենց վիրավորողի ուղղությամբ եւ լիարժեք արտահայտել զայրույթը:
Երկվորյակ. շատախոսում են
Երկվորյակները սիրում են շատախոսել, այդ պատճառով զայրույթի պահին բղավելու ցանկությունը միանգամայն օրինաչափ է: Նրանք սարկազմով լի, միաժամանակ շատ վատ բառեր են օգտագործում: Բայց քանի որ Երկվորյակներն ինչպես մութ, այնպես էլ պայծառ կողմեր ունեն, ապա ճիչերը զայրույթն արտահայտելու միակ միջոցը չեն: Ինչ էլ անեք, չփորձեք քննադատել Երկվորյակներին կամ ձեր կարծիքը պարտադրել այն մասին, թե նրանք ինչ պետք է անեն, հակառակ դեպքում նրանց զայրույթի թիրախում կհայտնվեք:
Խեցգետին. զգում է էմոցիաների ամբողջ փունջը
Երբ Խեցգետնին զայրացնում են, նա նախ վիրավորվում է, հետո անցնում է պասիվ-ագրեսիվ պահվածքի, իսկ վերջում թաքնվում է սեփական պատյանում: Զգույշ եղեք. չնայած Խեցգետինը թաքնվել է, պետք չէ մտածել, որ կարելի է անտեսել նրան. դա հենց այն ժամանակն է, երբ հարկավոր է նրան սեր եւ բարություն ցույց տալ: Բայց եթե Խեցգետինն այդպես էլ չի ստանում ցանկալին, նրա հանդարտ զայրույթը կարող է վերածվել ճիչի: Եվ եթե նրան թվա, որ իր զգացմունքները ոչ ոք լուրջ չի ընդունում, նա կպայթի:
Առյուծ. մռնչում է՝ ինչպես կենդանիների իսկական արքա
Երբ Առյուծը զայրանում է, դուրս է գալիս թույլատրելիի շրջանակից եւ ազատություն տալիս զայրույթին: Նա մռնչում է, եւ որքան բարձր, այնքան լավ է զգում իրեն: Վիրավորական խոսքերը հակառակորդին նվաստացնելու լավագույն միջոցն են: Երբ Առյուծները զայրանում են, միայն իրենց մասին են մտածում: Հպարտ Առյուծները կարող են ներել ձեզ վիրավորանքի կամ պատճառած ցավի համար, բայց իրենք երբեք ներողություն չեն խնդրի իրենց պահվածքի համար:
Կույս. տապակվում է սեփական զգացմունքներում
Կույսերը չեն սիրում արտահայտել զայրույթը, այդ պատճառով ձգտում են զսպել այն այնքան ժամանակ, մինչեւ այն թափում են անկարեւոր ինչ-որ բանի վրա: Կույսերի ներքին զայրույթը հաճախ հանգեցնում է մարսողական խնդիրների եւ այլ հիվանդությունների: Նրանք տեսնում են, որ իրենց սխալ են հասկանում, եւ երբ զայրույթը, ամեն դեպքում, արտահայտում են, ապա բոլորին դժվարին ու խճճված դրության մեջ են դնում:
Կշեռք. զայրույթի քողարկում
Կշեռքներն աշխարհում ամենաշատը կոնֆլիկտներն են ատում: Նրանք նախընտրում են ցույց չտալ զայրույթը: Չնայած Կշեռքները ձգտում են զայրույթից վեր կանգնել, ամեն դեպքում, երբեմն չեն կարողանում համբերել եւ դուրս են գալիս ափերից: Եթե նման բան է տեղի ունենում, ապա նրանք վստահ են, որ էմոցիաները ցուցադրելն իրավիճակից միակ ելքն էր: Իսկ Կշեռքները կարողանում են ամեն ինչ արդարացնել:
Կարիճ. էմոցիոնալ քաոսի աղբյուր
Կարիճներին զայրացնելը դյուրին չէ, բայց եթե կարողացել եք դա անել, փախչելու ժամանակն է: Նրանց մոխրացնող հայացքից սարսռում ես, նրանց խոսքերը լի են սարկազմով եւ վատ արտահայտություններով: Նրանք չեն կարողանում ներել եւ մոռանալ:
Աղեղնավոր. հրե գունդ
Աղեղնավորները կրակի տարերքի ներկայացուցիչ են, ինչը բացատրում է ակնթարթորեն նրանց դյուրաբորբոք դառնալը: Զայրույթի պահին Աղեղնավորներն ուշադրություն չեն դարձնում, թե ինչ են ասում, բայց դա չի նշանակում, որ ձեզ կջնջեն սոցցանցերից կամ իրենց իրական կյանքից: Լավագույնը տարբերակը զայրացած Աղեղնավորին մի կողմ տանելն է, քանի որ զայրույթի պահին նրանք այնքան հեռուն են գնում, որ մոռանում են, թե ինչն է նրանց այդքան զայրացրել:
Այծեղջյուր. կործանել եւ ծվեն-ծվեն անել
Այծեղջյուրները սարսափելի են զայրանում, բայց ցույց չեն տալիս էմոցիաները՝ մինչեւ համբերության բաժակը վերջնականապես չի լցվում: Զայրույթի պահին կարող են շուրջն ամեն ինչ կործանել, դաժանորեն քննադատել հակառակորդին: Այծեղջյուրը բացահայտորեն կասի, որ հիասթափեցրել եք իրեն, բայց ոչ մի դեպքում չի խոստովանի, որ իրեն հանել են ափերից:
Ջրհոս. իրականությունից անջատում
Ջրհոսները հաճախ բավական հավասարակշռված են, եւ նրանց ափերից հանելու համար հսկայական ջանքեր են պետք: Ինքնապաշտպանության բնազդը Ջրհոսներին ստիպում է սահմանափակել իրենց վիրավորողի հետ շփումը, մեքենա նստել եւ մի քիչ շրջել, մինչեւ թեթեւանան: Նրանք փորձում են ուշադրություն չդարձնել իրենց զայրույթի առարկային՝ հույս ունենալով, որ կհաջողվի պահպանել ինքնասիրությունը: Բայց եթե չի հաջողվում, Ջրհոսները կորցնում են համբերությունն ու պայթում զայրույթից:
Ձկներ. էմոցիաների ատրակցիոն
Ձկները հազվադեպ են դուրս գալիս ափերից, բայց երբ զայրանում են, սարսափելի են դառնում, չնայած զայրույթը բացառապես իրենց վրա են թափում: Զայրույթի գագաթնակետին նրանք կարող են դաժան լինել, իսկ նրանց վառ երեւակայությունը լի է դրամատիզմով: Եվ երբ զայրույթը հանդարտվում է, Ձկներին ժամանակ է պետք՝ հոգու վերքերը կազդուրելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր