Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

29 մար 2018 11:00

Կձևավորվի՞ «համաձայնության կառավարություն». Ինչ պաշտոններ է ակնկալում ԲՀԿ-ն. «Հրապարակ»

Կձևավորվի՞ «համաձայնության կառավարություն». Ինչ պաշտոններ է ակնկալում ԲՀԿ-ն. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները չեն բացառում, որ ապրիլի 17-ից հետո կստեղծվի «համաձայնության կառավարություն»` ԲՀԿ-ի մասնակցությամբ, և ԲՀԿ վերջին տրանսֆորմացիաները կապված են ոչ միայն Եվրոպայի պահպանողականների կուսակցության անդամակցության պահանջների հետ` երիտասարդության լուրջ ներգրավում, գենդերային քաղաքականության ակտիվացում, գործող կառույցների առկայություն, այլև սպասվելիք` «համաձայնության կառավարության» գործոնի հետ:
Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` եթե «Ծառուկյան դաշինքը» մտնի կոալիցիա, ապա կստանձնի հումանիտար երկու նախարարության` սոցապ և առողջապահության, պատասխանատվությունը և մեկ մարզպետ կունենա: Սոցապնախարարի պաշտոնում ԲՀԿ-ականները տեսնում են Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանին։ Անգամ ասում են, որ Ծառուկյանը նախնական զրույց է ունեցել Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ` Կարոյից հետո մարզը ղեկավարելու առնչությամբ։ Ասել է, որ դեռ քննարկման փուլում է հարցը՝ «վերջնական պայմանավորվածություններ չկան, բայց իմացի»:
Ըստ մեր աղբյուրների վերլուծության` Սերժ Սարգսյանին, որպես ապագա վարչապետի, շատ ձեռնտու է ԲՀԿ-ի կողմից կառավարության մաս կազմելը` ոչ միայն քաղաքական բալանսավորման, այլև հեռանկարում Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող, ինչպես նաև արաբական շեյխերի խոստացած ներդրումները բերելու առումով:
«Բաց է մնում պառլամենտում ընդդիմության և ԱԺ փոխխոսնակի հարցը. ստիպված կլինեն Նիկոլենց թիմից որևէ մեկին դարձնել փոխխոսնակ` Միշայի փոխարեն»,- ասաց մեր աղբյուրը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր