Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 մար 2018 10:15

10 հազար դրամ գողացած բազմազավակ մորը Սյունիքում 6,5 տարով դատել են. «Փաստ»

10 հազար դրամ գողացած բազմազավակ մորը Սյունիքում 6,5 տարով դատել են. «Փաստ»  «Փաստ» թերթը գրում է. «Սյունիքում մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննիչները «կտրիճ» են դարձել ու ոգևորված քրեական գործ հարուցել երեք երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի դեմ՝ ընկերուհուց տասը հազար դրամ գողանալու համար: Իսկ արդարադատ դատարանը Հասմիկին վեց տարի վեց ամիս ազատազրկում է որոշել: Դեռ ավելին, նշվում է, որ դատարանը մեղմ է վարվել և գույքի բռնագրավում չի որոշել, քանի որ ամբաստանյալը երեք երեխաների մայր է: Սա սրիկայություն չէ՞: Իսկ ո՞վ է այսօր պահելու այդ երեխաներին: Ինչպիսի՜ արդարադատություն: Ընդամենը վերջերս նույն Սյունիքում բոլորի աչքի առջև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) իր խմբով գնդակահարեց Բուդաղյան եղբայրներին, Ավետիքը զոհվեց, իսկ Արտակը ծանր վիրավորվեց: Ո՞վ է հիմա պատիժ կրում: Ոչ ոք: Ոչ ոք չդատվեց: Իսկ ո՞ւր էին այնժամ այդ «կտրիճ» քննիչները, դատավորները, դատախազները, որ այսօր տասը հազար դրամ գողացած բազմազավակ մորը բանտ նստացրին, այն էլ վեց տարի վեց ամիս ժամկետով: Ահա սյունիքյան արդարադատությունը, հայաստանյան արդարադատությունը»:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր