Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

30 մար 2018 12:35

Կենդանակերպի նշաններ, ովքեր կարծում են, թե միշտ ճիշտ են

Խոյ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն զիջի, նույնիսկ, երբ իրենց համար պարզ է, որ սխալվում են։ Խոյերը երբեք չեն հանձնվի։ Չնայած կենդանակերպի որոշ կամակոր ներկայացուցիչներ կարող են զիջել արտաքին ճնշման արդյունքում, Խոյերը դա չեն անի։ Ավելի լավ է նրանց հանգիստ թողնել․ թող նա միայնակ մնա իր կարծիքի հետ։
Ցուլ։ Ցուլի անառողջ կամակորությունը նրան ստիպում է կարծել, թե ինքն անժխտելիորեն ճիշտ է։ Ամեն դեպքում, Ցուլերն առողջ դատողություն ունեն, հազվադեպ կարող են նաև խոստովանել, որ սխալվում են․ դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ նրանց ներկայացվեն անվիճելի և ակնհայտ փաստեր։ Ցուլերը չափազանց համառ են՝ հեշտ համոզվելու համար։
Երկվորյակներ։ Երկվորյակների գլխավոր խնդիրը նրանց բնավորության երկակիությունն է, երբ մեկը կարծում է, որ ճիշտ է, իսկ մյուսն իսկապես տատանվում է։ Եթե ճշմարտացիության համար  պայքար լինի, միանշանակ հրամանատարն առաջինը կլինի։ Նա պարզապես ցանկալին ընկալում է՝ որպես իրականություն։
Խեցգետին։ Խեցգետինը վստահ է, որ իրավացի է իր ավելորդ զգացմունքայնության պատճառով, որը նրան թույլ չի տալիս խոստովանել իր սխալները։ Այդ դեպքում նս ստիպված կլինի ներողություն խնդրել, ինչն արդեն չափազանց է։ Այդ պատճառով էլ Խեցգետնի համար ավելի հեշտ է կարծել, թե հենց ինքն է ճշմարտացի, քան հայտնվել ուշադրության կենտրոնում։
Առյուծ։ Հպարտությունն է Առյուծին ստիպում իրեն համարել ճշմարտության միակ կրողը։ Առյուծն իր սխալները կարող է ընդունել, երբ միայնակ է՝ գիշերը, մթության պայմաններում, ծածկոցի տակ։ Այլ դեպքում երբեք չեք տեսնի, որ Առյուծը հանձնվի՝ ասելով, թե հաղթել եք, և ինքն իրավացի չէ։
Կշեռք։ Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ավելորդ կամակորությամբ չեն առանձնանում, նրանց հատուկ է սխալները չընդունելը։ Կույսերը վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում տվյալ իրավիճակում, քանի որ սիրում են մանիպուլյացիայի դիմել տարբեր իրավիճակներում, և համոզված են, որ իրավացի են։
Ձկներ։ Ձկները կանեն ամեն ինչ՝ իրենց կարծիքն ապացուցելու համար։ Դա ոչ կամակորության և ոչ էլ հպարտության հետևանք։ Ձկները երբեմն այդ կերպ ուշադրություն են գրավում։ Երբեմն նրանց թվում է, թե իրենց բավարար չափով չեն լսում և չեն նկատում․ այդ դեպքում նրանք սկսում են համառել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր