Օձակիր. Կենդանակերպի քչերին հայտնի և ամենաուժեղ՝ 13-րդ նշանի բնութագիրը
Գիտե՞ք արդյոք, որ գոյություն ունի Կենդանակերպի ոչ թե 12, այլ 13 նշան: Աստղագուշակության մեջ գոյություն ունի Կենդանակերպի 13-րդ նշանը` Օձակիրը: Հորոսկոպում Օձակիրը գտնվում է Կարիճի և Աղեղնավորի միջև: Մարդիկ, ովքեր ծնվել են նոյեմբերի 17-ից մինչև 27-ը, իրենց կարող են համարել Օձակիր: Սակայն այս համաստեղությունը պաշտոնապես ներառված չէ աստղագուշական օրացույցում:
Որտեղի՞ց է ի հայտ եկել Կենդանակերպի 13-րդ նշանը և ինչպիսի՞ որակներով է այն օժտում մարդկանց:
Օձակրի համաստեղության առաջացման պատմությունը:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր առաջացման պատմությունը: Բայց հավանաբար ամենաարտասովորը Օձակրի մասին լեգենդն է: Օձակրի ժամանակը աստղագուշակներն անվանում են «վառված ճանապարհ»: Այն խորհրդանշում է կյանքի ուղին, որտեղ մարդկանց սպասվում են ամենածանր փորձությունները:
Համաձայն հին հունական լեգենդի՝ ժամանակի այդ ընթացքում երկրի վրայով թռչում է Արեգակի որդին` Ֆաետոնը` հրե մարտակառքով, և վառում է մոլորակի ամբողջ կենդանությունը: Դրանից հետո երկրի մակերևույթի վրա են դուրս գալիս սարսափելի հրեշները, և աշխարհում սկսվում է մութ ուժերի և չարի ժամանակահատվածը:
Եթե հավատանք այս լեգենդին, ապա Օձակիրը Կենդանակերպի ամենավտանգավոր և չարագուշակ նշանն է: Բայց արդյո՞ք իրականում դա այդպես է:
Կենդանակերպի Օձակիր նշանի բնավորությունը և ճակատագիրը:
Օձակիրը դա Կենդանակերպի ամենաուժեղ նշանն է: Տվյալ համաստեղության ներկայացուցիչներն առանձնանում են իմաստությամբ, իշխանատենչությամբ, խիզախությամբ, վճռականությամբ, կամքի ուժով, նպատակասլացությամբ և հոգու ուժով:
Նրանք ոչնչից չեն վախենում և սրբում են ամեն ինչ ճանապարհից` իրենց նպատակներին հասնելու համար: Նրանց չեն վախեցնում ոչ դժվարությունները, ոչ արգելքները: եթե կյանքում այս նշանի ներկայացուցիչներին անհաջողություններ և անախորժություններ են հանդիպում, ապա նրանք չեն կենտրոնանում դրա վրա: Նրանք, ինչպես փյունիկ, հառնում են մոխրից` նույնիսկ ճակատագրի ամենադաժան հարվածներից հետո:
Օձակիրներն անկայուն են: Նրանք կրքոտ են, ազատատենչ, ակտիվ և շատ եռանդուն: Հաճախ նրանք չեն կարողանում գտնել կյանքի ուղեկից, քանի որ շատ քչերը կարող են ընդունել Կենդանակերպի 13-րդ նշանի մարդու բնավորությունը և կենսակերպը:
Հիմնականում Օձակիրները հաջողության են հասնում կարիերայում, այլ ոչ թե անձնական կյանքում:
Շատ աստղագուշակներ պնդում են, որ Օձակիրները շատ վտանգավոր մարդիկ են: Եթե նրանց հետ թշնամանաք, ապա շատ բան կարող եք կորցնել:
Կատաղության ժամանակ այս մարդիկ կարող են գնալ մինչև վերջ:
Կարելի է վստահորեն ասել, որ Օձակրի նշանի տակ ծնվում են հատուկ մարդիկ: Նրանք շատ հաջողակ են և արագ հասնում են իրենց ցանկությունների կատարմանը, եթե օգտագործում են իրենց բնավորության բոլոր ուժեղ գծերը: Նրանց ճակատագիրը զարմանալի է և յուրահատուկ, ինչպես և իրենք: Դրանում կարելի է համոզվել` իմանալով, թե ինչ հայտնի մարդիկ են ծնվել այդ համաստեղության ներքո: Ամենահայտնի Օձակիրներն են Ինդիրա Գանդին, Վիկտոր Պելևինը, Աուգուստո Պինոչետը, Բորիս Գրեբենշչիկովը, Էլդար Ռյազանովը և այլք: