Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

30 մար 2018 19:00

Ինչպես է աչքերի գույնն ազդում ուղեղի կիսագնդերի ակտիվության վրա

Ինչպես է աչքերի գույնն ազդում ուղեղի կիսագնդերի ակտիվության վրաԻնչի՞ մասին կարող է վկայել աչքերի գույնը։ Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ հետազոտության արդյունքում մասնագետներն առանձնացրել են, թե ինչ հատկություններ են բնորոշ աչքերի որոշակի գույն ունեցող մարդկանց։
Սև աչքեր։ Սև աչքեր ունեցող մարդիկ լիդերի հատկություն ունեն, ինքնավստահ են։ Աչքերի սև գույնը բացատրվում է մելանինին բարձր կոնցենտրացիայով։

Կապույտ աչքեր։ Հետազոտության համաձայն՝ կապույտ աչքեր ունեցող մարդկանց հիմնական հատկություններն են համեստությունն ու ինտելեկտը։ Այս հատկությունների տակ այնպիսի հոգեկան ուժեղ է թաքնված, որը դժվար է նույնիսկ պատկերացնել։

Մոխրագույն աչքեր։ Սա աչքերի ամենաքիչ տարածված գույնն է։ Այս գույնի աչքեր ունեցող մարդկանց կարելի է երկու խմբի բաժանել։ Մուգ մոխրագույն աչքերը վկայում են էմոցիոնալ կայունության մասին, բաց մոխրագույն աչքերը վկայում են, որ մարդը համբերատար է, սենտիմենտալ։

Շագանակագույն։ Շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց առավել վառ արտահայտված հատկություններից մեկն այն է, որ նրանց կյանքի մոդելը տարբերվում է մյուսներից։ Նրանք կարողանում են իսկապես արտահայտել զգացմունքները, հոգատար լինել։

Կանաչ աչքեր։ Զգացմունքային են, հմայիչ։ Կարողանում են հավասարակշռություն պահպանել Շատ դեպքերում նման են շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց, բայց նաև ուժեղ են, հանգիստ։ Կանաչ աչքեր ունեցող մարդիկ հաճախ շատ համբերատար են, ստեղծագործող։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր