Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

31 մար 2018 15:30

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին ապրիլին

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին ապրիլինԽոյ
Ապրիլին Խոյերը պետք է շատ ջանք գործադրեն: Բոլոր բանակցությունները կհայտնվեն փակուղում, ուստի անհրաժեշտ կլինի դիմել հովանավորների և ազդեցիկ մարդկանց, մի խոսքով` փնտրել շրջանցիկ ուղիներ: Սպասելը վտանգավոր է, քանի որ հենց ապրիլին Խոյերի համար հեռանկարային շատ կարևոր հարցեր են լուծվելու: Դա վերաբերում է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքին: Ոչ մի դեպքում չի կարելի ռիսկի դիմել:
Ցուլ
Ապրիլին Ցուլերին երկար սպասված փոփոխություններ են սպասվում, սակայն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ցլերը զբաղված կլինեն ինչ-որ այլ բանով: Չի բացառվում խառնաշփոթության և անվստահության վիճակը: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է միանգամից անցնել աշխատանքի: Ախորժակն ուտելիս է բացվում:
Երկվորյակ
Ապրիլին Երկվորյակները կարիք կունենան, որ մարդիկ խղճան իրենց և միաժամանակ հիանան իրենցով: Բացի այն, որ Երկվորյակները ոչ առաջինին կհասնեն, ոչ էլ երկրորդին, նրանց շրջապատում կհայտնվի մեկը, ով իրեն նույն կերպ կպահի: Հաճելի բացահայտում չի լինի, սակայն դա նրանց համար առիթ կլինի ուղղել իրենց վարքը:
Խեցգետին
Ապրիլին Խեցգետինները կկանգնեն ընտրության առջև: Երկար ժամանակ կպահանջվի պատրաստվելու և տարբերակների մասին խորհելու համար: Գուցե կախվածություն առաջանա ինֆորմացիոն աղբյուրներից կամ ինչ-որ հեղինակությունից: Ամեն դեպքում Խեցգետինները կկարողանան ճիշտ ընտրություն կայացնել:
Առյուծ
Ապրիլին Առյուծներին աշխատավայրում կխանգարեն: Հաճախ տեսչական կազմակերպությունների կողմից: Առյուծները նյարդային կլինեն, սակայն բախտը կժպտա այն Առյուծներին, որոնք կհաջողացնեն հմայիչ և բարեհոգի մնալ: Աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին չբարձրաձայնել իրենց հաջողությունների մասին:
Կույս
Ապրիլին Կույսերին կհաջողվեն միայն հանրային նախագծերը: Մարդկանց շրջապատում Կույսերը կլինեն սրամիտ, խելացի և շատ աշխույժ: Սակայն պետք է պատրաստ լինել նրան, որ ողջ ամիս անսպասելի փոփոխություններ կլինեն:
Կշեռք
Ապրիլը Կշեռքների համար հանգիստ կանցնի: Աշխատանքը սովորականից շատ չի լինի: Ձեզնով զբաղվելու ժամանակ կունենաք: Նոր ծանոթներից մեկը կփորձի ավելի մտերմանալ ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ նա այն չէ, ինչ ցույց է տալիս:
Կարիճ
Կարիճների համար ապրիլը լարված կլինի. հասարակության մեջ նրանց կվիրավորեն, իսկ նեղ շրջապատում կդրդեն անիմաստ տհաճ վեճի: Գործերը նույնպես չեն հաջողվի: Ապրիլն ավելի հարմար է հանգստի համար:
Աղեղնավոր
Աղեղնավորիների համար ապրիլը հաղթական կլինի: Նրանց կգովաբանեն և աշխատանքում առաջ գնալու հնարավորություններ կընձեռեն: Ճիշտ է Աղեղնավորներին իրենց շուրջ այս ողջ աղմուկն անարժան կթվա, ինչը, սակայն, չի խանգարի իրենց օգտվել իրերի այսպիսի հաջող դասավորությունից:
Այծեղջյուր
Ապրիլին Այծեղջյուրների գործերը հաջող կդասավորվեն: Նրանք կկարողանան կառավարել իրավիճակը և ինչ-որ չափով ազդել դրա հետագա զարգացման վրա: Գործերում ժամանակավոր դադար կլինի, որը կապված կլինի ինչ-որ մեծ նախագծի հետ: Կուրախացնեն ընտանիքի անդամները: Տանը կլինի ջերմ և ուրախ մթնոլորտ:
Ջրհոս
Ապրիլին Ջրհոսները հրաժեշտ կտան ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի: Աշխատելն ավելի հեշտ կլինի: Ամեն ինչում նրանք ստիպված կլինեն հույսը դնել ներքին ձայնի վրա: Ջրհոսները կկարողանան օգուտ քաղել հին ծանոթություններից:
Ձկներ
Ապրիլին ձկները ստիպված կլինեն պահել սովորական կարգապահությունն ու պարտականությունները, որովհետև գործնական հետաքրքրությունների շրջանակը կսեղմվի մինչև մի քանի կարևոր նախագիծ: Պետք է ընտրել միայն իրական գործերը: Պետք է պատրաստ լինել նրան, որ հարազատներն ու ընկերները շատ կշեղեն ձեզ ձեր գործերից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր