Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը       Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ    

03 ապր 2018 11:57

Օրվա ռոմանտիկ աստղագուշակ

ԽՈՅԵՐ
Խոյերի համար այսօրը ծրագրերը իրագործելու հիանալի հնարավորություն կստեղծի: Այսօր անգամ կարող եք հարսանիք կազմակերպել:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը բավականին նյարդային կլինի, ուստի նրա հետ լուրջ եւ անկեղծ խոսելու ջանքերն ապարդյուն կլինեն: Աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչին ավելի թեթեւ ու հումորային մոտեցում ցուցաբերել՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ: Աստղերը հուշում են, որ դրանից դուք չեք տուժի եւ ոչ մի ցավ չեք ապրի: 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Շատ քիչ է հավանականությունը, որը ձեր սիրելին այսօր ինչ-որ նոր բացահայտում կանի: Ուստի, կարիք չկա ուշադրություն դարձնել նրա ամեն մի խոսքին: Պարզապես հիացեք նրա ձայնի տեմբրով:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր շատ հավանական է, որ դուք կուրորեն կսիրահարվեք: Իհարկե, դրան կարող է նպաստել համացանցը: Օգտագործեք ծանոթությունների կայքերը եւ շատ հնարավոր է գտնեք մեկին, որին վաղուց էիք փնտրում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր ընկերներին կթվա, որ նրանք շատ ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անեք դուք այս կամ այն իրավիճակներում: Իհարկե, պետք է լսել նրանց խորհուրդները, բայց պարտադիր չէ հետեւել դրանց: Ձեր անձնական կյանքը ձեր կյանքն է, ոչ թե նրանցը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Օրը բաժանված կլինի Կշեռքների համար: Առավոտից մինչեւ կեսօր ձեզ չի հաջողվի ընդհանուր հայտարարի գալ ձեր սիրած էակի հետ, սակայն երեկոյան դուք միայն Նրա հետ կցանկանաք ժամանակ անցկացնել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ինչ-որ պատասխանատու քայլ անելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր ընտրյալի հետ: Հնարավոր է, որ նա հավանություն տա ձեր մտքին, սակայն հավանականությունը մեծ է, որ նա ձեզ օգտակար խորհուրդ կտա, որը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր հետագա քայլերի իրագործման համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կձանձրանաք ինտելեկտուալ անձնավորություն լինելուց եւ կցանկանաք օրն անցկացնել առանց աշխատանքի, գրքերի, փիլիսոփայական զրույցների: Իհարկե, հնարավոր է, որ ձեր սիրելի անձնավորությունը միանգամից չգնահատի ձեր ընտրությունը, սակայն նա վաղ թե ուշ կհասկանա ձեզ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեզ սպասվում են կարեւոր որոշումներ սիրելի էակի, ձեր համատեղ հարաբերությունների շարունակության, ապագայի վերաբերյալ: Փորձեք արագ կողմնորոշվել եւ ճիշտ որոշում կայացնել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Կարիք չկա հրաժեշտ տալ նրանց, ում սիրում եք. իհարկե, սա միշտ է պետք հիշել, բայց այսօր՝ առավել եւս: Փորձեք որքան հնարավոր է մտերիմ եւ սիրալիր լինել ձեզ հարազատ մարդկանց հետ: Սակայն միայն նրանց գրկելը բավարար չէ: Ստիպված եք նաեւ նրանց հասկանալ եւ աջակցել:
ՁԿՆԵՐ
Այսօր անտեղի կամ մանրուքների պատճառով խուճապի մատնվելու հավանականությունը շատ մեծ է: Ձեզ, Նրան եւ ձեր հարաբերություններին ոչ մի վտանգ չի սպառնում: Եվ այդ խուճապը անիմաստ է լինելու: Խուսափեք նման իրավիճակներում հայտնվելուց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր