Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն          Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին       Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ    

03 ապր 2018 11:37

Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԵրեկ՝ ապրիլի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խուդյանը Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 34 UN 856 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
 
Կայքի տեղեկություններով՝ վերջինս իր վարած Daweoo մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, և այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։
 
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
 
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Խուդյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան է։ 
Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր