Հունիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար    

19 մայիս 2026 14:12

Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին

Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց, տարավ վառեց Ազատ գյուղում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սպիտակում ասաց քաղաքացին՝ ընդհատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Հայրիկ ջան, լավ էլի: Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա՞:

Կալուգացի օլիգարխն ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս, ուղարկում է, Ես հրահանգում եմ ոստիկաններին, որ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»,-արձագանքեց Փաշինյանը:

Մինչ Փաշինյանը հանգստության կոչ էր անում, քաղաքացիական հագուստով երիտասարդներ տարածքից հեռացրին քաղաքացուն:

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ գումարով են գալիս հավաքներին, նման բաներ ասում, քաղաքացին ասաց՝ 

«Ի՞նչ գումար, ես Արամ Մանուկյանի պապիկն եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր