Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

04 ապր 2018 09:45

Ծառուկյանի շռնդալից մուտքը ֆուտբոլի աշխարհ. դրսից 20 ֆուտբոլիստ է հրավիրելու․ «Հրապարակ»

Ծառուկյանի  շռնդալից մուտքը  ֆուտբոլի աշխարհ. դրսից 20 ֆուտբոլիստ է հրավիրելու․  «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով, ինչը պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հակասություններով, այլև Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս. շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով:
Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ։ Մեր տեղեկություններով` 20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի։ Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասաց. «Տեսնենք ոնց կստացվի»: Իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գ․ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր