«Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ          Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի       Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը    

05 ապր 2018 21:00

Գիտնականները գտել են լյարդի վերականգնման եւ կյանքի տեւողության երկարացման միջոցը

 Գիտնականները գտել են լյարդի վերականգնման եւ կյանքի տեւողության երկարացման միջոցը
Լյարդի բջիջներում տելոմերազ ֆերմենտի ակտիվության չափավոր մեծացումը նպաստում է օրգանի վերականգնմանը, պարզել են Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները: Այսպիսով, կարելի է դեղամիջոցներ մշակել ցիրոզի եւ լյարդի բջիջների ծերացման դեմ պայքարելու համար:
Տելոմերազը սպիտակուցային համալիր է, որը խոչընդոտում է տելոմերների երկարության չափից ավելի կարճացմանը՝ քրոմոսոմների ծայրամասային հատվածներ, որոնք կարճանում են բջջի յուրաքանչյուր կիսվելու ժամանակ: Քանի որ տելոմերների ԴՆԹ-ում կոդավորված չեն սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունները, այս հատվածները պաշտպանական գործառույթ են կատարում՝ կանխելով գեների վնասումը: Համարվում է, որ տելոմերների կարճացումը բջիջների ծերացման պատճառներից մեկն է:
Ցույց է տրվել, որ տելոմերազների ակտիվությունն արգելափակող մուտացիաները կրծողների եւ մարդկանց մոտ ցիրոզ են ատաջացնում: Միեւնույն ժամանակ, ֆերմենտի չափից ավելի ակտիվություն է դիտվում լյարդի քաղցկեղի չարորակ բջիջներում:
Հետազոտողները հայտնաբերել են, որ մկների մոտ լյարդի բոլոր բջիջների (հեպատոցիտների) 3-5 տոկոսը մեծ քանակությամբ տելոմերազներ են արտադրում, բայց դրա հետ մեկտեղ դրանցում պակաս ակտիվ են սովորական նյութափոխանակությանը մասնակցող գեները: Այս բջիջները լյարդում հավասարաչափ են տեղաբաշխված, եւ օրգանի վնասման դեպքում սկսում են բազմանալ՝ նոր հյուսվածք առաջացնելով:
Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն դեղամիջոցներ մշակել, որոնք կնպաստեն լյարդի առողջացման արագացմանը, այն կպաշտպանեն քաղցկեղից եւ ծերանալիս օրգանի ճիշտ գործելը կերկարացնեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր