Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

06 ապր 2018 10:15

Երեխաների համար պանիր ու պահածո գողացած մայրը 6 տարուց ավել կմնա բանտում. «Փաստ»

Երեխաների համար պանիր ու պահածո գողացած մայրը 6 տարուց ավել կմնա բանտում. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):
Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արարքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված:
Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ` երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատազրկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա:
Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է: Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հանցագործություն՝ կրկնահանցագործություն: Բայց այստեղ կա մի բայց:
Իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր