Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 ապր 2018 11:45

Մատչելի բնակարան զինծառայողներին. հիփոթեքային վարկեր տարեկան 5 տոկոսով, պետությունը կփոխհատուցի կանխավճարը

Մատչելի բնակարան զինծառայողներին. հիփոթեքային վարկեր տարեկան 5 տոկոսով, պետությունը կփոխհատուցի կանխավճարըՀայաստանում պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության սպայական անձնակազմի զինծառայողների համար մատչելի պայմաններ են ստեղծվում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը, որով զինծառայողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար:
Մասնավորապես, նոր ծրագրով վարկերը տրամադրվելու են ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90 տոկոսի չափով, որը ենթադրում է ընդամենը 10 տոկոս կանխավճար: Կանխավճարը փոխհատուցվում է պետության կողմից: Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:
Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9 տոկոս կլինի, որից պետության կողմից սուբսիդավորվելու է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Ստացվում է, որ զինծառայողի համար հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5 տոկոս: Անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում վարկառու զինծառայողը կկարողանա օգտվել նաև եկամտահարկի միջոցով վարկի տոկոսները մարելու պետական ծրագրից:
Ծրագրում ընդգրկված զինծառայողի՝ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկա­վորման արտոնյալ պայմանները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ զինծառայողը երկարամյա զինվո­րական ծառայության կենսաթոշակի է անցնում կամ առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունի և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400 զինծառայող, ոստիկանության 37 զինծառայող, ազգային անվտանգության ծառայության 25 զինծառայող, քրեակատա­րո­ղա­կան ծառայության 5 զինծառայող: Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակ­­ցու­թյան այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր