Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

06 ապր 2018 16:50

«Ռոսատոմն» արդեն շուրջ 3 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման գործում

«Ռոսատոմն» արդեն շուրջ 3 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման գործում«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շինարարության մեջ կատարված ներդրումները, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել է կառուցել Թուրքիայում, արդեն հասել են գրեթե 3 մլրդ դոլարի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Արդեն ներդրված է մոտավորապես 3 մլրդ դոլար, այսինքն՝ միջոցներ են հատկացված այդ նախագծի իրագործման համար: Դա միանգամայն բավարար է, որպեսզի շինարարությունն ընթանա»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք նախագծի իրագործման վրա ազդել դրանում օտարերկրյա ներդրողների բացակայությունը, որոնց փնտրում է «Ռոսատոմը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատոմայինէլեկտրակայանի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դոլար: Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորում Է ռուսական կողմը եւ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան, նախագծի 49 տոկոսը կարող է վաճառվել արտաքին ներդրողներին:
«Հուսով ենք, որ, հաշվի առնելով երկօրյա վաղեմության վերջին բանակցությունները եւ թուրք գործընկերների հետ «Ռոսատոմի» աշխատանքի շարունակումը, այդ որոշումները (նախագծում օտարերկրյա ներդրողների ներգրավման մասին) մոտ ժամանակներս կընդունվեն եւ կգտնվեն»,- հավելել է ՌԴ էներգետիկայի նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր