Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

07 ապր 2018 10:15

Շվարել են. Ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրություններին. «Ժամանակ»

Շվարել են. Ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրություններին. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 10 օրից տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կքվեարկի ԱԺ պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը:
Դաշինքի պատգամավորները փորձում են ամեն կերպ խուսափել այս հարցին ուղիղ պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ դեռ վարչապետի թեկնածուն հայտնի չէ, կամ որ իրենց քվեարկությունից, միևնույն է, ոչինչ կախված չէ, և վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան:
Մինչդեռ բոլորի համար էլ պարզ է, որ վարչապետի թեկնածության հարցը վաղուց լուծված է՝ ՀՀԿ-ն ընդամենը մի անփոխարինելի թեկնածու ունի, և որքան էլ վարչապետի հարցը լուծվի կառավարող կոալիցիայի շրջանակում, միևնույն է՝ «Ծառուկյան» դաշինքը պետք է այդ ընտրության նկատմամբ որոշակի դիրքորոշում արտահայտի»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր