Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

07 ապր 2018 11:03

Մերժում ենք ինքնաոչնչացնող անասնիզմը. Վարուժան Ավետիսյան

Մերժում ենք ինքնաոչնչացնող անասնիզմը. Վարուժան ԱվետիսյանՍասնա ծռեր խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը կրկին հանդես է եկել հայտարարությամբ.
 
Երկու ծայրահեղություն, որ բնության օրենքով նույնահետևանք են (ըստ Հեգելի՝ նույնանում են), քայքայում ու սպառնում են մեր ազգային-պետական օրգանիզմը, ձախողում են նրա լիակատար կայացումը և բնականոն զարգացումը, չեզոքացնում ու բացառում են նրա առաքելությունը՝ մատնելով մեզ ինքնաոչնչացման: Իր վերջին հարցազրույցներից մեկում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ Վահան Տերյանն առաջին ծայրահեղությունն անվանել է «զոոլոգիական ազգայնականություն»:
Օգտվելով Վահան Տերյանի ձևակերպման համատեքստից և, ճանաչելով ծայրահեղությունների նույնացման օրենքը, մյուս ծայրահեղությունն առանց վարանելու պետք է անվանենք «զոոլոգիական ազատականություն»: Այս երկուսի ազդեցությամբ հանրային ընկալումներն ու թեմատիկան սեղմվում, կաղապարվում և տեղավորվում-սահմանափակվում են զոոլոգիական չափման մեջ և վերածվում ախտածին-աղետաբեր միջավայրի, որտեղ այդ երկու անհաշտ հակառակորդները, կենդանու զույգ ծնոտների նման հիմքում միանալով, անասնական անհագությամբ իրենց երախն են առնում մարդկանց իղձերը, մտքերը, զգացմունքները, կենսական էներգիան, արարչական շնորհները և ծամելով, մանրացնելով, թքաշաղախ պղծելով ու խառնելով՝ որովայնի բաժին են դարձնում այդ ամենը, որ կոչված է մարդկային լինելու:
Միանգամայն տեղին է դիմել Ջորջ Օրուելին և այս զոոլոգիական ծայրահեղությունների անհաշտ, բայց նույնահետևանք համատեղությունը բնորոշել որպես յուրահատուկ անասնիզմ: Եթե «զոոլոգիական ազգայնականությունը» մերժում է Քաղաքացուն, ապա «զոոլոգիական ազատականությունը» մերժում է Հային և, երկուսը միասին՝ Մարդուն ու մարդկայինը, համակեցայինն ու հասարակականը, ինչը ազգին նախ դարձնում է բնակչություն, իսկ հետո՝ մարդկային նախիր: Հետևելով Կոստան Զարյանին, պետք է վճռականորեն մերժենք այս անասնական ու կործանարար երկվությունը: Միայն ազգայինը կարող է լինել համամարդկային և մարդկայինը՝ ազգային:
Մենք պարտավոր ենք, հանուն Մարդ և Հայ մնալու, վե՛ր կանգնել այս անասնական չափումից և մտածել ու գործել մարդկայինը և ազգայինը ներդաշնակող չափման մեջ: Դառնալ հանգով ու ոճով՝ հայկական և կերպարանքով ու կառուցվածքով՝ քաղաքացիական, հասարակություն: Լինե՛լ ազգային ինքնության ու քաղաքացիական տիրականության վրա հիմնված պետություն և դրա առանցքի շուրջը Հոգևոր Հայրենիքի տիրույթում համախմբել համայն հայությանը՝ որպես «Հայոց աշխարհ» համահայկական ցանցային կազմակերպվածք: Եվ, որպես այդպիսին՝ մեր ազգային առաքելությանը հետամուտ լինելով ներդաշնակել համամարդկային առաքելությանը և մեր արարչադիր տեղն զբաղեցնել մարդկության մեծ ընտանիքում:
 
Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան
06․04․18թ․ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր