Մարկո Ռուբիոն հետաձգել է այցը Իսրայել, նախատեսվում էր Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հնարավոր հարվшծները          Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվել       Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»    

07 ապր 2018 18:45

Տղամարդն ավելի քան 20 տարի որդուն վանդակի մեջ է պահել

Տղամարդն ավելի քան 20 տարի որդուն վանդակի մեջ է պահելՃապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Սանդա քաղաքի 73-ամյա բնակչին, ով ավելի քան 20 տարի որդուն պահել է վանդակում՝ տեղեկացնում է life.ru-ն:
Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ իր 42-ամյա որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Նա իր տան կցակառույցում 1,8 մ երկարությամբ և 0,9մ լայնությամբ փայտե վանդակ է տեղադրել: Հատակին փռված են եղել կենդանիների համար նախատեսված լաթեր, իսկ դուռը փակված է եղել կողպեքով: Տղամարդը թույլ է տվել որդուն երկու օրը մեկ լվացվել և իրենց հետ ճաշել տանը:
Իշխանությունները այդ մասին տեղեկացել են 2018թ. հունվարին, երբ խնամակալության ծառայության աշխատակիցը այցելել է ճապոնացուն՝ նրա հանգուցյալ կնոջը առնչվող մի հարցի շուրջ զրուցելու: Այդ պահին նրա որդին մերկ վիճակում գտնվել է տանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր