«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները          Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի       Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է    

09 ապր 2018 10:50

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա՝ ապրիլի 9-ի իր հրամանագրով աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Վլադիմիր Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»:
Նշենք, որ այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում լիազորությունների երկրորդ ժամկետը: ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Արմեն Սարգսյանը, ով նախագահ է ընտրվել ԱԺ-ի կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր