Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

12 ապր 2018 16:50

Բնական միջոց, որը կօգնի ազատվել երակների վարիկոզ լայնացումից

 Բնական միջոց, որը կօգնի ազատվել երակների վարիկոզ լայնացումից
Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված խնդիր է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Սա արյան շրջանառության խանգարման առաջին նշաններից է, որը հետագայում կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների: Կայքը ներկայացրել է սխտորից և նարնջից պատրաստվող բնական միջոց, որը կարող է հրաշալի հավելում դառնալ բուժմանը: Դրա պարբերական օգտագործումը թույլ կտա լավացնել արյան շրջանառությունը խնդրահարույց հատվածում, ազատվել ոտքերում ծանրության զգացումից, որը կապված է հեղուկի կուտակման հետ:
Ինչու է սխտորն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում: Սխտորը կարևոր սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել մի շարք խնդիրների դեպքում:
Սխտորը միացություններ է պարունակում, որոնք հակաբորբոքային, հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, ինչի շնորհիվ նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը:
Սխտորն օգնում է լայնացնել անոթները:
Ակտիվացնում է արյան շրջանառությունը, խոչընդոտում տրոմբների, վարիկոզի և այլ խնդիրների առաջացմանը, որոնք կապված են բորբոքային պրոցեսների հետ:
Սխտորը կարող է օգնել թեթևացնել ոտքերում ծանրության զգացումը, թմրածությունը, որոնք հաճախ են ուղեկցում արյան շրջանառության խանգարմանը:
Ինչու է նարինջն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում:
Նարնջի համադրությունը սխտորի հետ օգնում է վերականգնել արյան շրջանառությունը:
Այս ցիտրուսային միրգն օգնում է ազատվել ոտքերում ծանրության զգացումից, հանգստացնել ցավը, ազատվել թմրածությունից. նշաններ, որոնք ուղեկցում են երակների վարիկոզ լայնացմանը:
Նարինջն օգնում է պայքարել նաև հեղուկի կուտակման դեմ:
Բաղադրիչներ
3 նարինջ
5 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 32 գրամ:
Ինչպես պատրաստել
Նարնջի հյութը քամեք, լցրեք ապակե տարայի մեջ:
Սխտորը մաքրեք, մանրացրեք, ստացեք պաստա: Ավելացրեք նարնջի հյութը:
Ձիթապտղի յուղն ավելացնելուց հետո փայտե գդալով խառնեք բոլոր բաղադրիչները:
Տարան փակեք, թողեք թրմվի 10-12 ժամ:
Ինչպես օգտագործել
Պատրաստված միջոցը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ երակները լայնացել են:
Մերսեք 5-8 րոպե, որպեսզի սննդարար միկրոէլեմենտները ներծծվեն մաշկի մեջ:
Պոլիէթիլենով փաթաթեք այդ հատվածը:
40 րոպե անց լվացեք:
Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ քնելուց առաջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր