Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

13 ապր 2018 11:00

Հերթական խայտառակությունը. բանակից կապի միջոցներ են գողացել.«Ժողովուրդ»

Հերթական խայտառակությունը. բանակից կապի միջոցներ են գողացել.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները:
Մասնավորապես հայտնի դարձավ, որ Արթուր Աբազյանին եւ Արտակ Մուքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իրենց տան բակ են տեղափոխել ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա հենասյուները եւ դրա վրա ամրացված Պ-270 տեսակի մալուխ, որով պետությանը պատճառվել է գույքային վնաս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր