Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար          Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին       Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, չի բացառվում նաև ռազմակшն միջամտությունը    

14 ապր 2018 13:43

Ուժեղացված հսկողություն Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուժեղացված հսկողություն Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱյս պահին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճանապարհը, որտեղ,  ըստ նախնական տվյալների,  քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ խորհրդի նիստը, վերահսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից: Դեպի այն բլուրը տանող հատվածը, որտեղ հյուրանոցն է տեղակայված, մեքենաների համար նախատեսված անցակետի մոտ, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցներ են հավաքված: Նրանք ստուգում են ներս մտնող բոլոր մեքենաները:
Քիչ առաջ դեպի հյուրանոցի կողմ շարժվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենան:
«Ա1+»-ը ճանապարհային ոստիկաններից փորձեց ճշտել, թե ինչի համար են փակել ճանապարհը, նրանք հրաժարվեցին որեւէ հարցի պատասպանել:
Այսօրվա ՀՀԿ խորհրդի նիստում կուսակցությունը պաշտոնապես հայտարարելու է վարչապետի իր թեկնածուի անունը, որի մասին արդեն խոսվել է անցած ԳՄ նիստի ժամանակ, այն է՝ Սերժ Սարգսյանի անունը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր