Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 ապր 2018 20:45

Սկսում է «փակիր փողոցը» ակցիան (տեսանյութ)

«Էսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրեցինք և փակեցինք նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպված է ամեն ինչի հետ ու չի ուզում արդարություն»,- ասաց Փաշինյանը, հավելելով,-մենք թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը, սա Հայաստանն է ու վերջ։
Փաշինյանը հիշեցրեց, որ վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է լինելու, որտեղ ՀՀԿ-ն վարչապետ է դարձնելու Սերժ Սարգսյանին։ Դա թույլ չտալու համար վաղը պետք է իրականացնել «փակիր փողոցը» ակցիան՝ ավելի լայն մասշտաբներով և պիտի բլոկադայի ենթարկել ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։
«Բաղրամյան պողոտան փակված է մեր և ոստիկանների կողմից և ես ուզում եմ մենք վերլուծենք, թե ինչ ճանապարհ կա ԱԺ հասնելու։ Մեկը Բաղրամյան պողոտան է՝ երկու կողմերից, մյուսը Դեմիրճյան-Պռոշյանն է, հաջորդը Սարյան-Պռոշյա, Հալաբյան փողոցից մուտքը դեպի ձոր, Հրազդան ստադիոնից մուտքը դեպի ձոր, Կորեայի ձորից էլ մուտք կա»։
Այսօրվանից է պետք փողոցները փակելու գործընթացը սկսել, ասաց Նիկոլը, մտահոգություն հայտնելով որ գիշերը մարդիկ չեն մնա ու թոյլ կլինի ակցիան։  Սակայն այսօր կարող են երկու փողոց՝ Սարյանի՝ գլխավոր փոստի հատվածը, Պռոշյան փողոցը, Հրազդան ստադիոնից մտնող փողոցը, որ մտնում է ձոր, Հալաբյանից մտնող փողոցը և Կորեայի ձորից մտնող փողոցը։ Մեզ անհրաժեշտ է այդ բոլոր փողոցները շրջափակել։ Շրջափակել մեքենաներով, վրաններով, հետիոտն…բոլոր ձևերով։
Փաշինյանը կոչ արեց նաև մարզերի մեծ ու փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին դուրս գալ փողոց, փակել ճանապարհները, իսկ դպրոցներին կոչ արեց հայտարարել համահայաստանյան դասադուլ և գործադուլ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր