Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին          Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ       Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ    

01 հուն 2026 17:19

Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ

Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄՓաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ: 

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մեդվեդևը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով ռեֆերենդում անցկացնելու կոչին Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը՝ արձակել» բանաձևի հետ։

«Բառացիորեն այսպես. հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, թռվռալով կվազենք Եվրոպաներ։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին։ Ապրի՛, իհարկե»,- գրել է Մեդվեդևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր