Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, մինչդեռ շատերը օգտագործում են միայն ծաղիկները          Ըմպելիք, որը կօգնի ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից    

17 ապր 2018 21:05

Նիկոլ Փաշինյանը հորդորեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին և Շառլ Ազնավուրին՝ գալ Հայաստան և կանգնել ցուցարարների կողքին

 
«Պետք է շրջափակենք ճանապարհները, մայրուղիները, շենքերը»,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող  հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ վաղն իրենց գործողությունները կսկսեն ժամը 10-ից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իրենք բոլորն առավոտյան ուշ են արթնանում. «Վաղը ժամը 10-ին ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից նորից մեր գործողությունները կսկսեն և կեզրափակվեն ՀՀ հրապարակում: Մեր ցանցային մարտավարությունը շատ կարևոր է, եթե ինչ-որ մեկն ավելի շուտ կգա և կզգա, որ մոտակայքում ինչ-որ կասկածելի մարդիկ կան, դուք ուղղակի զբոսնեք Մաշտոցի պողոտայում, Օպերայի մայթերին»:
Ն. Փաշինյանը դիմեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին և Շառլ Ազնավուրին. «Սերժ, ահա, այդ նույն ժողովուրդը կանգնած է հրապարակում, դու պարտավոր ես գալ և կանգնել այս ժողովրդի կողքին: Սիրելի Արսինե, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդն անհասանելի է, վեր կաց, արի Հայաստան:
Ես դիմում եմ Շառլ Ազնավուրին, ով նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, որ այսպիսին է դարձրել Երևանի Հանրապետության հրապարակը: Դուք, որ բազմիցս միջազգային մամուլին հարցազրույցներ եք տվել՝ ասելով, որ ՀՀ-ում իշխում են մաֆիայի կանոնները: Ահա, մաֆիայի վերջը եկել է, և Ձեր ներկայության անհրաժեշտությունը կա, որ մենք մաֆիայի վերջը տանք՝ առանց մի կաթիլ արյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր