Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 ապր 2018 09:45

ՀՀԿ-ն կպառակտվի՞. ոմանք հուզվել են, սգի մեջ են. «Հրապարակ»

ՀՀԿ-ն կպառակտվի՞. ոմանք հուզվել են, սգի մեջ են. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու եւ ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, հատկապես՝ կին պատգամավորներն արտասվել են: Տղամարդկանցից հրաժարականը շատ ծանր են տարել նրա զինվոր Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Սամվել Նիկոյանը: Կուսակցության ներսում խոսվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կդադարի նման կուռ կուսակցություն լինելուց եւ կբաժանվի թեւերի, ապա գուցե առհասարակ պառակտվի»: 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր