Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 ապր 2018 10:15

Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. ով ում է առաջ «բրդում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ:
 
Օլիգարխիկ մի շարք շրջանակներ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Հովիկ Աբրահամյանին` իբրև այլընտրանքային թեկնածուների։ Իհարկե չի կարելի բացառել, որ նշված անուններից որևէ մեկի թեկնածությունը չառաջադրվի, սակայն այս պարագայում շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կարող են ունենալ Մոսկվան և Վաշինգտոնը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հիշեցնենք, որ 2016 թվականի ընտրություններին նա հավաքեց ընդամենը 7 տոկոս ձայն, իսկ դա նշանակում է, որ այսօր այդքան մեծ թվով մարդկանց իրականում փողոց էր դուրս բերել ՀՀԿ-ին մերժելու հնարավորությունը։ Բայց իշխանական ուժերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ երբ Փաշինյանն անընդհատ խոսում է օրենքից, օրինականությունից, արդյո՞ք հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելու տարբերակն օրինական է և կասկածի տակ չի դնի վարչապետի լեգիտիմությունը։ Ու այս օրերին խոսվում է, թե ով է կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ԱՄՆ, ԵՄ, թե տեղական՝ ՀՀԿ-ից «նեղված» օլիգարխները։ Սա թերևս կպարզվի առաջիկայում՝ կարճ ժամանակում»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր