«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

26 ապր 2018 11:00

Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու».«Ժողովուրդ»

Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու».«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր ԱԺ շենքով: Նրանք նաեւ միմյանց հետ կատակում էին՝ ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք այստեղ ո՞նց ենք սարքելու»:
Բանն այն է, որ նրանք էլ չգիտեն, թե ինչ է սպասվում, քանի որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պարզապես անհետացել էր ու նրա հետ հնարավոր չէր քննարկել, հասկանալ՝ ինչ անեն:
Կարապետյանի՝ սեփական կուսակիցների նկատմամբ արհամարհանքն ու անհետացումը պարզապես նյարդայնացրել էր առանց այն էլ իշխանությունը կորցնելու վտանգի պատճառով անհանգիստ ՀՀԿ-ականներին:
Միաժամանակ ՀՀԿ-ականները այս օրերին մայրաքաղաքում ցույցերի հետեւանքով փողոցները փակ լինելու պատճառով չէին կարող լքել տարածքը, քանի որ ցանկացած պահի միգուցե վերադառնային՝ որոշումներ կայացնելու կամ պարզապես քննարկումները շարունակելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր