Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

27 ապր 2018 10:00

Օրակարգում է Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը.«Հրապարակ»

Օրակարգում է Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը.«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաեւ Սամվել Կարապետյանի հետ, եւ նրանց միջեւ հին կոնֆլիկտը հարթվել է։
Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաեւ Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։ «ԾԴ» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա ներկայացրել է որպես իր առաջարկ։
Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաեւ «գնացքից» ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ «Ծառուկյան դաշինքը»՝ Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում, շատ ավելի մեծ բաժին կստանա»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր