Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

27 ապր 2018 10:45

«Դեզերտիրներ չպետք է լինեն». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին. «Հրապարակ»

«Դեզերտիրներ չպետք է լինեն». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ֆրակցիայի նիստին ներկա են եղել գրեթե բոլոր պատգամավորները, բացի շարժմանը միացած «Գրանդ քենդիի» ներկայացուցչից ու Սեյրան Սարոյանից, որն ԱՄՆ-ում է, սակայն մոտ օրերս պատրաստվում է վերադառնալ: Ինչպես միշտ, ներկա չի եղել նաև «Տաշիրի» Կարեն Կարապետյանը:
Նիստի մասին պատմող ՀՀԿ-ականները զմայլված էին Սերժ Սարգսյանով։ «Այդքան մարդկային, այդքան էմոցիոնալ մենք նրան չէինք տեսել. ամեն բառը կշռադատված ու ապրված էր։ Շատ հուզիչ էր, մենք իրեն իսկապես սիրում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Սերժ Սարգսյանը հիմնականում խոսել է ՀՀԿ-ի միասնականության մասին, ասել, որ ունեն այնքան ձայն, որ առանց որևէ մեկի աջակցության կարող են ընտրել իրենց թեկնածուին` Կարեն Կարապետյանին, որին էլ ինքը հանձնում է ՀՀԿ-ի ղեկավարումը, «որպեսզի չասեն` ես ստվերային ձևով կառավարում եմ ՀՀԿ-ն։ ՀՀԿ լիդերն այլևս Կարեն Կարապետյանն է, և բոլորդ մեկ մարդու պես պետք է համախմբվեք իր շուրջը. դեզերտիրներ չպիտի լինեն»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր