Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

27 ապր 2018 21:00

Մայիսի 1-ին հեղեղում ենք Երեւանի փողոցները. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է անելիքները (տեսանյութ)

Մայիսի 1-ին հեղեղում ենք Երեւանի փողոցները. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է անելիքները (տեսանյութ)Քաղաքական այս իրավիճակը ունի մեկ լուծում։ Այդ մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«ԱԺ բոլոր խմբակցությունները, ներառյալ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Ելք» խմբակցությունները համաձայնությամբ ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրում ժողովրդի թեկնածուին։ Նրա խոսքով, մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, եւ եթե փորձեն խլել հեղափոխության հաղթանակը, փողոց դուրս կգան միլիոնավոր մարդիկ»,- ասել է Փաշինյանը։
Նա ներկայացրել է  նաեւ առաջիկա անելիքները։  Վաղը հանրահավաք է լինելու Վանաձորում։ Ապրիլի 29-ից բոլոր գործողությունները վերսկսվում են կրկնակի թափով եւ ծավալներով, իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ին բոլորը հեղեղում են Երեւանի փողոցները։
«Այս հանրահավաքը պատմական հանրահավաք է։ Գյումրեցիները նշեցին, որ մեր անկախության, ղարաբաղյան շարժումից հետո ամենահզորներից մեկն է,ե թե ոչ ամենահզորը։ Կարծում եմ՝ պատմական այս օրը արժի նշանավորել հզոր երթով Գյումրիի փողոցներով»,- նշել է Փաշինյանը։
Հանրահավաքից հետո Գյումրիում երթ են անելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր