2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը       Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի    

28 ապր 2018 10:30

Նոր ընտրությունների միտքը չի ոգեւորել որոշ ուժերի. նրանք դեռ հետ չեն բերել ծախսած գումարները.«ժողովուրդ»

Նոր ընտրությունների միտքը չի ոգեւորել որոշ ուժերի. նրանք դեռ հետ չեն բերել ծախսած գումարները.«ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով:
Իսկ կուսակցությունները, հատկապես խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր՝ ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:
Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ 5 տարիներին հանգիստ ապրելու են ու կարողանալու են այդ գումարները հետ բերել: Բայց հիմա հակառակն է:
Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եվ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր